Jump to content

ՀՍՀ/ԼԱՆՋԱԶԱՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱՆՋԱԶԱՏ (մինչև 1967-ը՝ Զովաշեն), գյուղ Հայկական ՍՍՀ Արտաշատի շրջանում, Ազատ գետի աջ ափին, շրջկենտրոնից 12 կմ հյուսիս-արևելք: Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի մշակությամբ, պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, անասնապահությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան: Ազատ գետի վրա՝ Լ-ի մոտ է Զովաշենի ՀԷԿ-ը և Ազատի ջրամբարը: