ՀՍՀ/ԼԱՆՋԱՊԱՆԱԿ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԱՆՋԱՊԱՆԱԿ, զրահի մաս՝ կուրծքը և որովայնը պաշտպանելու համար: Սկզբում պատրաստվել է խոշոր եղջերավոր կենդանու կաշվից, բրոնզե վահանիկներով, ուռուցիկ կոճակներով և գնդագլուխ մեխերով երեսպատված կաշվե հյուսվածքից կամ խիտ գործվածքից, հետագայում՝ նաև մետաղյա թիթեղներից և օղակներից: Հայկական լեռնաշխարհում հնագույն Լ-ները գտնվել են Լճաշենում (մ. թ. ա. XIV—XIII դդ.) և Փարվանա լճի լեռնանցքում, Գոլովինոյում (մ. թ. ա. VIII—VII դդ.) և այլ վայրերում:
Հ. Մնացականյան
