ՀՍՀ/ԼԱՆՋԻԿ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԱՆՋԻԿ (մինչև 1947-ը՝ Մուսլուղլի), գյուղ Հայկական ՍՍՀ Անիի շրջանում, Երևան—Լենինական խճուղու մոտ, շրջկենտրոնից 9 կմ հարավ: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, կինո, գրադարան, բուժկայան: Շրջակայքում պահպանվել են գյուղատեղիներ և գերեզմանոցներ: Լ. հիմնադրել են Ալաշկերտից եկածները, 1840-ին:
