Jump to content

ՀՍՀ/ԼԱՆՍԵՐԵ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱՆՍԵՐԵ Եվգենի Եվգենևիչ 23.8(4.9). 1875, Պավլովսկ —13.9.1946, Մոսկվա, ռուս սովետական նկարիչ: ՌՍՖՍՀ ժող. նկարիչ (1945): Սովորել է Պետերբուրգի գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցում (1892-95), Փարիզի Կոլառոսի և ժուլիան ակադեմիաներում (1895—98): Եղել է «Միր իսկուտովա» խմբավորման անդամ: XX դ. սկզբին ստեղծել է պատմա-նկարչական ժանրի աշխատանքներ («Պետրոս 1-ի նավերը», 1911), քաղ. գծանկարներ (1905-07 թթ. հեղափոխական ամսագրերի համար), նկարազարդել գրքեր (Լ. Տոլստոյի «Հաջի-Մուրադ», 1912—16, «Կազակներ», 1917), հաստոցային նկարներ («Զանգեզուր», 1926, «Դաղստանի կարմիր պարտիզանները», 1931), մոնումենտալ-գեղանկարչական գործեր (Մոսկվայի Կազանյան կայարանի, 1945—46, «Մոսկվա» հյուրանոցի, 1937, դահլիճների որմնանկարները), կատարել թատերական ձևավորումներ: 1926-ին Երեվանում բացվել է Լ-ի Զանգեզուրում կատարած նկարների ու էտյուդների ցուցահանդեսը, որոնց զգալի մասը պահպանվում է Հայաստանի պետական պատկերասրահում: Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1943):

Մ. Ղազարյան