ՀՍՀ/ԼԱՈԿՈՈՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԱՈԿՈՈՆ, Ղաոկոն (հուն. Auoxocov, Лсюиошхоб), հին հունական դիցաբանության մեջ Տրոյայի Ապոլլոնի մեհյանի քուրմ: Ըստ առասպելի, Լ. արգելել է ներս բերել հույների թողած վիթխարի փայտե ձին (տես Տրոյայի ձի): Հույներին հովանավորող Աթենաս աստվածուհու հրամանով երկու վիշապ խեղդել են Լ-ին և նրա երկու որդուն: Մ. թ. ա. I դ. կեսին ռոդոսցի վարպետներ Ագեսանդրոսը, Աթենոդորոսը և Պոլիդորոսը Լ-ի կործանումը մարմնավորել են «Լաոկոոն» քանդակում, իսկ վիրգիլիոսը՝ «էնեական» պոեմում: Այդ կոթողների ազդեցությամբ Լեսինգը 1766-ին գրել է «Լաոկոոն կամ գեղարվեստի ու պոեզիայի սահմանների մասին» գեղագիտական քննախոսությունը: Լ-ի առասպելն արտացոլվել է նաև XVI—XVII դդ. եվրոպական գեղանկարչության մեջ (Զ.Ռոմանո, էլ Գրեկո):
