ՀՍՀ/ԼԱՊԵՐՈՒԶ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԱՊԵՐՈՒԶ, (La Perouse) Ժան Ֆրանսուա դե Գալո (Galaup) (22.8.1741, Լե-Գյուա —1788), ֆրանսիացի ծովագնաց: 1785-88-ին ղեկավարել է «Բուսոլ» և «Աստրոլյաբիա» նավերով կատարվող խաղաղօվկիանոսյան հետազոտական արշավախումբը: Նավարկության ժամանակ Փարիզում ուղարկված զեկուցագրերի և քարտեզների հիման վրա ճշտվեցին Հյուսիսային Ամերիկայի և Արևելյան Ասիայի սորերի ուրվագծերը: 1788-ին արշավախումբը անհայտ կորել է: 1826-ին (անգլ.) և 1828-ին (ֆրանս.) ծովագնացները Վանիկորո կղզու մոտ (Սանտա կրուս կղզիներ) գտել են արշավախմբի որոշ իրեր, իսկ 1964-ին գտնվեցին խորտակված նավի մնացորդները: Պարզեցին, որ այն ենթարկվել է նավաբեկման, և Լ. զոհվել է:
