ՀՍՀ/ԼԱՊԼԱՏԱՅԻ ԴԱՇՏԱՎԱՅՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԱՊԼԱՏԱՅԻ ԴԱՇՏԱՎԱՅՐ, Պարագվայ-Պարանա հարթավայրի արևելյան մասի անվանումը Հարավային Ամերիկայում: Ձգվածությունը հս-ից հվ. 2400 կմ է, արլ-ից արմ.՝ 900 կմ: Ցամաքային նստվածքներով լցված սինեկլիզ է: Հս. մասում կլիման արևադարձային է, խոնավ, գետերի երկայնքով ձգվում են ճահիճներն ու նոսր անտառները: Հվ-ում մերձարևադարձային խոնավ կլիմա է: Տարածված են պրերիաներն ու տափաստանները:
