Jump to content

ՀՍՀ/ԼԱՍՍԱԼ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱՍՍԱԼ (Lassalle) Ֆերդինանդ 11.4. 1825, Բրեսլաու (այժմ՝ Վրոցլավ)—31.8. 1864, Ժնև, գերմանական բանվորական շարժման գործիչ, օպորտունիզմի տարատեսակներից մեկի՝ լասսալականության հիմնադիրը, հրապարակախոս և փաստաբան: 1843—46-ին սովորել է Բրեսլաուի և Բեռլինի համալսարաններում: Մասնակցել է Գերմանիայում 1848—49-ի հեղափոխությանը: 1849-62-ին նամակագրական կապեր է ունեցել Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի հետ, բազմիցս իրեն հայտարարել է նրանց կողմնակից, սակայն գիտական կոմունիզմի սկզբունքները չի յուրացրել: Մինչև 60-ական թթ. սկիզբը եղել է մանրբուրժուական դեմոկրատ: 1862-ի բանվորական շարժման վերելքի ընթացքում Լ. իրեն դրսևորել է որպես մանրբուրժուական սոցիալիստ: Ընտրվել է 1863-ի մայիսին ստեղծված համընդհանուր գերմանական բանվորական միության (՝ՀԳԲՄ) պրեզիդենտ: ՀԳԲՄ-ի ծրագրի մեջ մտած L-ի դոգմատիկական հայացքները և տակտիկան միությանը տվել են աղանդավորական, ռեֆորմիստական բնույթ: Մարքսը, էնզելսը, Լենինը, գնահատելով Լ-ի ծառայությունը բուրժուազիայի քաղ. ազդեցությունից գերմ. բանվորներին ազատազրելու գործում, միաժամանակ քննադատել են նրա փիլ. տեսական հայացքները, ցույց տվել, որ նրա գործունեությունը ըստ էության չի արտահայտել բանվոր դասակարգի շահերը (տես նաև «Գոթայի ծրագրի քննադատությունը» հոդվածը): Մահացել է մենամարտում ստացած վերքից

Երկ. Սահմանադրության էության մասին, Թ., 1917:

Գրկ. Մարքս Կ., Գոթայի ծրագրի քննադատությունը, Ե., 1955: Լենին Վ. Ի., Ավգուստ Բեբել, Երկ., հ. 19: Նույնի, Ուրիշի դրոշակի տակ, Երկ., հ, 21: Маркс К. и Энгельс Ф., Письма, Соч., 2 изд., т. 28—30 (см. Указатель имен)Плеханов Г. В., Фердинанд Лассаль, его жизнь и деятельность, ч. 1, Женева, 1887.