Jump to content

ՀՍՀ/ԼԱՎԱԼ ՊԻԵՌ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱՎԱԼ (Laval) Պիեռ (1883—1945), ֆրանսիական պետական գործիչ: Մասնագիտությամբ փաստաբան: 1931—32-ին և 1935—36-ին՝ պրեմիեր մինիստր: 1935-ին ստորագրել է ֆրանս-սովետական փոխօգնության պայմանագիրը, սակայն ամեն կերպ խոչընդոտել կենսագործմանը: Է. հակազգային պրոհիտլերյան քաղաքականության ոգեշնչողներից էր, որր 1940-ին հանգեցրեց Ֆրանսիայի կապիտուլյացիային: 1942—44-ին «Վիշի»ի կոլաբորացիոնիստական կառավարության պրեմիեր մինիստրն էր: Ֆրանսիայի ազատագրումից հետո դատապարտվել է մահվան և գնդակահարվել: