Jump to content

ՀՍՀ/ԼԱՎԻՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱՎԻՍ (Lavisse) Էռնեստ (1842—1922), ֆրանսիական պատմաբան, ֆրանսիական ակադեմիայի անդամ (1892): 1888-ից Սորբոնի համալսարանի պրոֆեսոր: Ուսումնասիրել է Գերմանիայի, մասնավորապես Պրուսիայի պատմությունը, ձգտելով գտնել նրա ռազմ, և քաղ. հաջողությունների պատճառները: Որպես բուրժուա-լիբերալ պատմաբան, Լ. իր հետևությունները կառուցում էր ոչ թե սոցիալ-տնտ. գործոնների ուսումնասիրությամբ, այլ դրանցից ածանցված երևույթների, մասնավորապես Գերմանիայում բարձրագույն կրթության դրվածքի վրա: Ընդհանուր պատմության և Ֆրանսիայի պատմության բազմահատոր կոլեկտիվ աշխատությունների խմբագիր և համահեղինակ է: Ճանաչում է գտել Լ-ի և Ա. Ռամբոլի համատեղ խմբագրած «Ընդհանուր պատմությունը IV հարյուրամյակից մինչև մեր օրերը» աշխատությունը (հ. 1—12, 1893-1901):