Jump to content

ՀՍՀ/ԼԱՎՐԵՆՅՈՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱՎՐԵՆՅՈՎ Բորիս Անդրեևիչ 5(17).7. 1891, Խերսոն—7.1.1959, Մոսկվա, ռուս սովետական գրող, դրամատուրգ: «Քամի» (1924), «Քառասունմեկերորդը» (1924) և «Պատմվածք հասարակ բանի մասին» (1927) վիպակները նվիրված են Հոկտեմբերյան հեղափոխությանն ու քաղաքացիական կռիվներին: Ստեղծագործական որոնումների հանրագումարն է «Բեկում» (1927) դրաման: Լ. հերոսականությունը տեսնում է առօրյայում («Մեծ երկիր», 1935, վիպակ, «Երգ սեծովյանների մասին», 1943, դրամա են): Նրա «Բեկում», «Նրանց համար, ովքեր ծովում են» (1945) դրամաները բեմադրվել են Երևանի և Լենինականի թատրոններում: ՍՍՀՄ պետ. մրցանակակիր է (1946, 1950):