ՀՍՀ/ԼԱՎՐԵՆՏԵՎ
ԼԱՎՐԵՆՏԵՎ Միխայիլ Ալեքսեևիչ, ծն. 6(19).11.1900, Կազան, սովետական մաթեմատիկոս, մեխանիկ: ՍՍՀՄ ԳԱ (1946) և ՈՒՍՍՀ ԳԱ (1939) ակադեմիկոս, սոցիալիստական աշխատանքի հերոս (1967): Արտասահմանյան մի շարք ակադեմիաների անդամ: 1957—75-ին ՍՍՀՄ ԳԱ փոխպրեզիդենտ և ՍՍՀՄ ԳԱ սիբիրյան բաժանմունքի նախագահ: ՍՄԿԿ անդամ 1952-ից: Մաթեմատիկայի բնագավառում մեծարժեք գործեր ունի բազմությունների, կոմպլեքս փոփոխական ֆունկցիաների մոտարկումների, կոնֆորմ և քվազիկոնֆորմ արտապատկերումների, դիֆերենցիալ հավասարումների տեսությունների վերաբերյալ: Լ. հիմք է դրել քվազիկոնֆորմ արտապատկերումների ոչ գծային դասերի տեսությանը: Կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսությունում հիմնել է եկրաչափական ուղղություն: Երկար ալիքների, շիթերի, թևի և այլ տեսությունների վերաբերյալ աշխատանքներով մեծ ավանդ է ներդրել հոծ միջավայրի մեխանիկայի և կիրառական ֆիզիկայի բնագավառներում: Կուսակցության XXII-XXIV համագումարներում ընտրվել է ՍՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու: ՍՍՀՄ V—VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: ՍՍՀՄ պետ. (1946, 49) և լենինյան (1958) մրցանակների դափնեկիր:
Գրկ. Михаил Алексеевич Лаврентьев, М., 1971 (АН СССР. Материалы к биобиблиографии ученых СССР. Серия математики, в . 12).
