Jump to content

ՀՍՀ/ԼԱՏԵՐԱՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱՏԵՐԱՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ, Իտալիայի և Վատիկանի միջև, կնքվել են 1929-ին, Հռոմի Լատերանի պալատում (Pallazzo Laterano): Լ. պ-ով վերջ տրվեց «հռոմեական հարցին», որը ծագել էր 1870-ին՝ կապված պապական Վարդի վերացման հետ: Լ. պ. կազմված են հիմնական պայմանագրից, որով կաթոլիկությունը հռչակվեց Իտալիայի միակ պետ. կրոն, ստեղծվեց Վատիկանի պետությունը, ֆինանսական կոնվենցիայից, որով նախատեսվում էր Վատիկանի ֆինանսական պահանջների բավարարում, կոնկորդատից, որով որոշվեցին կաթոլիկ եկեղեցու իրավունքներն ու արտոնությունները Իտալիայում: Ցայսօր L. պ. պահպանում են իրենց ուժը և ամրագրվել են Իտալիայի գործող սահմանադրությունում: Իտալիայի դեմոկրատական ուժերը պայքարում են Լ. պ-ի վերանայման համար: