Jump to content

ՀՍՀ/ԼԱՏԵՐԻՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱՏԵՐԻՏ (լատ. later—աղյուս), երկաթային կամ երկաթկավահողային կարմրավուն էլյուվիալ առաջացում, բնորոշ է խոնավ արևադարձային և մերձարևադարձային մարգերին: Տերմինն առաջինը կիրառել է անգլիացի երկրաբան Ֆ. Բուխանանը (1807): Լ. մտնում է բոքսիտային շարքի մեջ, ունի կարծր քարային (օդում), խիստ ծակոտկեն կամ հողային կազմություն երբեմն բակլայաձև ստրուկտուրա: Թաղիացած է հիմնականում կաոլինիտից, երկաթի օքսիդներից, տիտանի երկօքսիդից: Լ. լայնորեն տարածված է փոփոխական խոնավ արևադարձերի շրջանում, որը պայմանավորված է հողմահարման կեղևի ավելի ուժեղ (10—15 ով բարձր, քան մշտական խոնավ արնադարձերում) տաքացմամբ և համապատասխանաբար հողմահարման ինտենսիվության մեծացմամբ: Դրա հետևանքով հողի և հողմահարման կեղևի նյութը օքսիդանում է ավելի արագ ու լրիվ՝ դժվարացնելով երկաթի հեռացումը և նպաստելով կարմիր գույնի առաջացմանը: ՍՍՀՄ-ում մնացորդային և վերանստեցված Լ-ներ հայտնի են Ուկրաինայում, Ղազախստանում, Միջին Ասիայում ևն. արտասահմանում՝ ՎՍՀ-ում և խաղաղ օվկիանոսի կղզիներում Լ-ների հետ կապված են տարբեր օգտակար հանածոներ, ալյումինի, երկաթը նիկելի հանքավայրեր (Կուբա), խոշոր բոքսիտային կուտակումներ Գվինեա. Գանա: Հնդկաստանում Լ-ներն օգտագործվում են շինարարական աղյուս պատրաստելու համար: