Jump to content

ՀՍՀ/ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ էլեկտրական դաշտի, վեկտորական ֆիզիկական մեծություն (Е). էլեկտրական դաշտի հիմնական քանակական բնութագիրը: Որոշվում է qo փորձնական էլեկտրական լիցքի վրա դաշտի ազդեցության F ուժի և այդ լիցքի մեծության հարաբերությամբ, E F qo: E-ի չափման ժամանակ qo լիցքն պետք է այնքան փոքր լինի, որ էապես չփոփոխի դաշտն ստեղծող լիցքերի բաշխումը: Ընդհանուր դեպքում Լ. կախված է ժամանակից և տարածական կոորդինատներից: Լ. բավարարում է Մաքսվելի հավասարումներին: Վակուումում անշարժ կետային q լիցքի ստեղծած էլեկտրական դաշտի Լ. իրենից г հեռավորության վրա որոշվում է Е q г г 3 առնչությամբ (միավորների CGS համակարգում): Լ. բավարարում է վերադրման, սկզրունքին (վակուումում), ըստ որի մի քանի լիցքերի ստեղծած դաշտի Լ. հավասար է բաղադրիչ դաշտերի լ-ների վեկտորական գումարին՝ E E 1 E 2: Լ. կարելի է արտահայտել էլեկտրամագնիսական դաշտի սկալյար և A վեկտորական պոտենցիալներով.

CGS համակարգում Е—grad—1 с (c-ն լույսի արագությունն է վակուումում): Միավորների միջազգային համակարգում Լ. չափվում է վ մ միավորով:

Գ. Ալոջանց