Jump to content

ՀՍՀ/ԼԱՑԻՈ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱՑԻՈ (Lazio), մարզ Կենտրոնական Իտալիայում, Տիբր գետի ավազանում: Տարածությունը 17,2 հզ. կմ² է: Բնակչությունը՝ 4702,1 հզ. (1971): Ընդգրկում է Վիաերբո, Լատինա, Ռիետի, Հռոմ, Ֆրոզինոնե նահանգները: Լ. հիմնականում գյուղատնտ. շրջան է: Զբաղվում են հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ, խաղողագործությամբ (գինու), պտղաբուծությամբ, լեռնային շրջաններում՝ ոչխարաբուծությամբ: Զարգացած է մեքենաշինությունը, սննդի, պոլիգրաֆ, թղթի, շինանյութերի, փայտամշակման, քիմ., նավթավերամշակման, ռետինի արդյունաբերությունը, ինչպես նաև ավանդական ճյուղերի՝ կարի, տեքստիլ, հուշանվերների, երաժշտական գործիքների, խաղալիքների արտադրությունը: Համաշխարհային նշանակություն ունի կինո արդյունաբերությունը: Գլխավոր քաղաքը Հռոմն է: Արդ. նոր կենտրոններն են Կոլեֆերոն, Լատինան, Պոմեցիան: