Jump to content

ՀՍՀ/ԼԱ ԿՐՈԶ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱ ԿՐՈԶ (La Croze) Մաթյուրեն Վեյսիե (4.12.1661, Նանա —21.5.1739, Բեռլին), ֆրանսիացի արևելագետ-հայագետ, Բեռլինի համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր, պրուսական արքունի մատենադարանապետ, դիվանապետ: Իմացել է լատ., գերմ, սեմական ու սլավ, մի շարք լեզուներ: Ուշագրավ են նրա «Քրիստոնեության պատմությունը Հնդկաստանում» (1724), «Քրիստոնեության պատմությունը Հաբեշստանում և Հայաստանում» (1739), «Գանձ լակրոզյան նամակների» (հ. 1 3, 1762—64, լատ.) աշխատությունները: Անտիպ գիտական ժառանգության զգալի մասը նվիրված է Հայաստանի պատմությանը, գրականությանն ու լեզվին: Կազմել է «Բառարան հայ լեզվի», «Ցուցակ ազգաբանության թագավորաց հայոց Հովհաննեսիկ տեր Անվո և իշխան հայոց մեծաց»ը: Լատ. է թարգմանել Մեսրոպ երեցի «Պատմութիւն մնացորդաց հայոց և վրաց» գործը (որը սխալմամբ վերագրվել է Ստեփանոս Օրբելյանին), Ներսես Շնորհալու «Յիսուս որդի» պոեմը, Հեզում թագավորի «Որ ծառայեալըս եմ բիւր ախտից» տողով սկսվող ծավալուն բանաստեղծությունը, քաղվածքներ Առաքել Դավրիժեցու պատմությունից ևն: Լ. եվրոպացի առաջին գիտնականներից էր. որ զբաղվել է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» ուսումնասիրմամբ: Լատ. է թարգմանել «Աշխարհացոյց»ի (անցյալում իրեն վերագրված) «Ասիա» բաժինը: Լ. դեռևս XVIII դ. սկզբներին հայերեն Աստվածաշունչը համարել է թարգմանությունների թագուհի:

Գրկ. Շրումպֆ U., Ոաումնասիրութիւնք հայ լեզուի եւ Մատենագրութեան յարևմուտս, թրգմ. և լրց. գ. Զաոբհանալյանի, Վնտ., 1895, էջ 47—56: Հ.Դավթյան