Jump to content

ՀՍՀ/ԼԱ ՄԱՆՇ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱ ՄԱՆՇ (ֆրանս. La Manche, բառացի բազուկ), Անգլիական ջրանցք (անգլ. English Channel), նեղուց Արևմտյան Եվրոպայի հյուսիսային ափերի և Մեծ Բրիտանիա կղզու միջև: Պա դե Կալե նեղուցի հետ միասին Հյուսիսային ծովը միացնում է Ատլանտյան օվկիանոսին: Երկարությունը 520 կմ է, լայնությունը՝ 32-180 կմ, առավելագույն խորությունը՝ 172 մ: Շատ են ծանծաղուտները: Մակընթացությունները կեսօրյա են, ալիքի բարձրությունը՝ մինչև 12,2 մ (Մեն Մալո ծոց): Ունի տրանսպորտային կարևոր նշանակություն: Գլխավոր նավահանգիստներն են Պորտսմուտը, Սաուտհեմպտոնը, Պլիմուտը (Մեծ Բրիտանիա), Հավրը, Շերբուրը (Ֆրանսիա):