Jump to content

ՀՍՀ/ԼԵԲԵԳԻ ԻՆՏԵԳՐԱԼ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԵԲԵԳԻ ԻՆՏԵԳՐԱԼ, արդի մաթեմատիկայի հիմնական հասկացություններից: Դիցուք A 1, …, An-ը a,b հատվածի որևէ չափելի տրոհում է, այսինքն Ai բազմությունները չափելի են (տես Չափ բազմության), զույգ առ զույգ չեն հատվում և նրանց գումարը a, b ն է: Լ-ի այս սահմանումը պիտանի է շատ ավելի ընդհանուր իրավիճակում, ստացվող ընդհանրացումները պարունակում են Ռիմանի բացարձակ զուգամետ (բայց ոչ պայմանական) անիսկական ինտեգրալները: Ռիմանի իմաստով ինտեգրելի ֆունկցիան ինտեգրելի է նաև Լեբեգի իմաստով (հակառակը ճիշտ չէ): Մաթ. առօրյայում հանդիպող բոլոր սահմանափակ ֆունկցիաները հանրագումարելի են: Լ. Ի-ի հիմնական արժանիքներից է այն, որ բավական «ճկուն» է սահմանային գործողություններ կատարելիս: Լ. ի. զգալիորեն լայնացրեց դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվի հիմնական՝ նախնական ֆունկցիան գտնելու բանաձևի շրջանակները (տես Ինտեգրալ հաշիվ):

Ռ. Հովսեփյան