ՀՍՀ/ԼԵԲԵՐԵԽՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԵԲԵՐԵԽՏ Հանս Ֆրիորիխի (1910, Պետերբուրգ—1960, Տալլին), էստոնացի սովետական գրող: ՍՄԿԿ անդամ 1945-ից: Հայրենական մեծ պատերազմի տարիներին կռվել է սովետական բանակի էստոնական կորպուսի շարքերում: Գրել է էստոներեն և ռուս.: «Լույսը Կոորդիում» (1948, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1949, հայ. հրտ. 1955) վիպակը մեծ դեր է խաղացել էստոնական գրականության մեջ սոցիալիստական ռեալիզմի կազմավորման գործում: Գրել է «Նավապետներ» (1954), «Զինվորները գնում են տուն» (1956), «Վասսարների պալատները» (1960) վեպերը, «Նույն տանը» (1957) վիպակը:
