Jump to content

ՀՍՀ/ԼԵԳՀՈՌՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԵԳՀՈՌՆ, ձվատու հավերի ցեղ: Ստացվել է XIX դարում, ԱՄՆ-ում, իտալական սպիտակ հավերի և մինորկաների, իսպանական հավերի, կռվանների և այլ ցեղերի տրամախաչումից: Անվանումը՝ իտալ. Լիվորնո (անգլ. Leghorn) նավահանգստի անունից: Ըստ փետրածածկի գույնի (սպիտակ, գորշ, հարդագույն են), մարմնակազմվածքը, կատարի ձևի՝ կան Լ-ի մի քանի տարատեսակներ: Տարածված են սպիտակ Լ-երը: Լավ են հարմարվում, վաղահաս են և դիմացկուն: Աքաղաղների կենդանի քաշը 2,3-2,7 կգ է, հավերինը՝ 1,8—2,0 կգ: Տարեկան ձվատվությունը՝ 220—270 հատ (լավագույնները՝ 300-ից.ավելի): Տարածված է բոլոր երկրներում: ՍՍՀՄ ներմուծվել է 1925-ին՜: Լ-ի խառնացեղերը օգտագործվել են ռուս, սպիտակ հավերի ցեղի ստացման ժամանակ: ՍՍՀՄ-ում Լ. բուծվում է ամենուրեք: