ՀՍՀ/ԼԵԶԳԻԵՐԵՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԵԶԳԻԵՐԵՆ, լեզգիների լեզուն: Պատկանում է հյուսիս-կովկասյան կամ դաղստանյան լեզուների լեզգիական խմբին: Խոսվում է Դաղստանի ԻՍՍՀ-ում և Ադրբ. ՄՍՀ-ի հս. մասում: Խոսողների թիվը՝ 311 հզ. (1970): Բարբառայնորեն տարբերակված է: Ունի 5 ձայնավոր և հարուստ բաղաձայնական համակարգ, հոլովի (18) և սեռի կարգեր, բայի՝ 7 եղանակ, խոնարհման ձևերի բազմազանություն: Պարզ նախադասության հորինվածքում առկա է նաև Էրգատիվ կառուցվածք: Այբուբենը՝ նախ արաբագիր, 1928-ից՝ լատինագիր, 1938-ից՝ ռուսացիր:
Հ. Պետրոսյան
