Jump to content

ՀՍՀ/ԼԵԶԳԻՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԵԶԳԻՆԵՐ (ինքնանվանումը՝ լեզգիյար), ժողովուրդ: Ապրում են Դաղստանի ԻՍՍՀ հվ-արլ. և Ադրբ. ՍՍՀ սահմանակից շրջաններում: Մինչև XIX դ. Լ. քաղ. ամբողջություն չեն կազմել և մեծ մասամբ մտել են գյուղական անկախ համայնքների, որոշ մասը՝ Ադրբեջանի ֆեոդալական կազմակերպությունների (Դերբենդի խանություն ևն) մեջ: Ընդհանուր թիվը ՍՍՀՄ-ում՝ 324 հգ, որից 162,7 հզ. Դաղ. ԻՍՍՀ-ում, 137 հզ. Ադրբ. ՍՍՀ-ում (1970): Խոսում են լեզգիերեն, շատերը՝ նաև ադրբ. ու ռուս.: Հավատացյալ Լ. սուննի մահմեդականներ են: Լ. զբաղվում են հիմնականում երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ: Սովետական իշխանության տարիներին զարգացել է Լ-ի ազգային գրականությունն ու արվեստը: