ՀՍՀ/ԼԵԶԳԻՆԿԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԵԶԳԻՆԿԱ, լեգզիների ժողովրդական պար: Տարածված է կովկասյան լեռնային ժողովուրդների մեջ: Երաժշտական չափը՝ 6 8, ունի պարզ ու դինամիկ մեղեդի: Լ. պար-մրցույթ է, որով ցուցադրվում է պարողների ճարպկությունն ու հնարամտությունը: Կան պարի բազմաթիվ բեմադրություններ, որոնք մտնում են կովկասյան ժողովուրդների պետ. և ինքնագործ անսամբլների խաղացանկի մեջ:
