Jump to content

ՀՍՀ/ԼԵԶՎԱԲՈՐԲ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԵԶՎԱԲՈՐԲ, գլոսիտ (հուն. լեզու), լեզվի բորբոքում: Պատճառներն են՝ լեզվի տեղական վնասվածքները, հյուսվածքների տեղական ռեակտիվության իջեցումը, ավիտամինոզները, սնուցման անբավարարությունները ևն: Լ. հաճախ հանդիսանում է ներքին օրգանների մի շարք հիվանդությունների ախտանշան: Այսպես, օրինակ, «քութեշային լեզու», չոր «ծալքավոր լեզու»՝ ստամոքս-աղիքային հիվանդությունների ժամանակ, «հարթ ապաճական լեզու»՝ արյան հիվանդությունների և «շախմատային լեզու» ավիտամինոզ pp-ի դեպքում: Հազվադեպ Լ. զարգանում է որոշ դեղորայքների ընդունումից հետո: Բուժումը. պատճառների վերացում, բերանի խոռոչի խնամք, նովոկաինային բլոկադաներ, վիտամիններ: