ՀՍՀ/ԼԵԶՎԱԸՄՊԱՆԱՅԻՆ ՆՅԱՐԴ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԵԶՎԱԸՄՊԱՆԱՅԻՆ ՆՅԱՐԴ (N. glos-so-pharyngeus), գլխուղեղային 9-րդ զույգ նյարդը: Երկարավուն ուղեղում ունի երեք կորիզ՝ զգացող, շարժիչ և պարասիմպաթիկ, որոնցից սկսվող նյարդաթելերը միանալով՝ կազմում են նյարդացողուն: Լ-ը. ն-ի ճյուղերը նյարդավորում են ըմպանի մկանները, լեզվի, ճաշակելիքի պտկիկները, հարականջային թքագեղձը: Լ-ը. ն-ի մի ճյուղը՝ սինուս նյարդը, տարածվում է կարոտիսյան զարկերակի բաժանման շրջանում և ղեկավարում արյան քիմ. կազմի փոփոխություններն ու արյան ճնշման տատանումները:
