Jump to content

ՀՍՀ/ԼԵԶՎԱԽՈՒՄԲ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԵԶՎԱԽՈՒՄԲ, որևէ ընդհանուր հատկանիշով կամ հատկանիշների ամբողջությամբ բնութագրվող լեզուների խումբ: Գործածվում է առավելապես լեզուների ծագումնաբանական դասակարգման մեջ՝ երկու նշանակությամբ. 1. տվյալ լեզվաճյուղի առավելագույն չափով մերձավոր լեզուների խմբավորում (օրինակ, հնդեվրոպական լեզվաընտանիքի սլավ, լեզվաճյուղը բաժանվում է երեք Լ-ի՝ արևելյան, արևմտյան, հարավային: Այս նշանակությամբ Լ. տերմինը նույնանում է ենթաճյուղ տերմինի հետ): 2. Սերտագույն ցեղակցություն ունեցող լեզուների խմբեր, Որոնց ծագումնաբանական ընդհանրությունները դեռևս լիովին բացահայտված չեն: Օրինակ, ամերիկյան հնդկացիական լեզուների դասակարգման մեջ ցեղակից լեզուների համար գործածվում է Լ. տերմինը՝ Լեզվաընտանիք տերմինի փոխարեն: