ՀՍՀ/ԼԵԶՔ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԵԶՔ, Լեզկ, Արալեզ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վան-Տոսպ գավառում, բլրի ստորոտին: Գյուղն ուներ գեղեցիկ բնություն, պտղատու այգիներ: 1909-ին ապրում էր 130 հայ ընտանիք: Կար եկեղեցի (Ս. Աստվածածին): Լ-ից վեր, բլրի գագաթին, գտնվում էր Ամենափրկիչ մատուռը, որը հնում կռատուն է եղել: Ըստ ավանդության, այստեղ էին բերում հիվանդներ ու մեռելներ և դնում կուռքերի առջև, որպեսզի նրանք լիզելով բուժեն կամ կենդանացնեն: Այդպես էր վարվել նաև Ասորեստանի Շամիրամ թագուհին՝ Արա Գեղեցիկին փորձելով կենդանացնել արալեզների օգնությամբ: Այստեղից էլ ծագել է գյուղի անունը: Լ-ի բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է, փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում:
