Jump to content

ՀՍՀ/ԼԵԿԵՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԵԿԵՆ (Lekain, իսկական ազգանունը՝ Կեն, Cain) Անրի Լուի (1729—1778), ֆրանսիացի դերասան: 1750-ից «Կոմեդի ֆրանսեզ» թատրոնի (Փարիզ) դերասան: Լավագույն դերերն են՝ Օրոսման, Մուհամմեդ, Չինգիզխան (Վոլտերի «Զաիր», «Մուհամմեդ», «Չինացի որբը»), Ուորիկ (Լահարպի «Կոմս Ուորիկ») ևն: Լ. լուսավորական կլասիցիզմի խոշոր դերասաններից էր, Վոլտերի աշակերտը: