ՀՍՀ/ԼԵԿՈՒՐԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԵԿՈՒՐԻ, վրացական ժողովրդական զուգապար: Համարվում է Լեզգինկայի վրաց. տարբերակը: Կատարում են միայն տղամարդիկ: Տարածված է եղել Կովկասի քաղաքների արհեստավորական խավերի մեջ: Պարաձևն ընդգրկում է կովկասյան ժոդովուրդների պարային քայլերի տարբեր էլեմենտներ և անկայուն դասավորումներ: Երաժշտական չափը՝ 6 8:
