ՀՍՀ/ԼԵՀԱՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԵՀԱՐ (Lehar) Ֆերենց (Ֆրանց, 30.4. 1870, Կոմարոմ, Հունգարիա—24.10. 1948, Բադ-Իշլ, Ավստրիա), հունգարացի կոմպոզիտոր և դիրիժոր: Լ. այսպես կոչված նոր վիեննական օպերետի խոշորագույն ներկայացուցիչն է: Գրել է 30-ից ավելի օպերետ («Կենսուրախ այրին», 1905, «Կոմս Լյուքսեմբուրգ», 1909, «Գնչուական սեր», 1910, «Եվա», 1911 են): Օգտագործել է հունգ., սլավ., ռումին, ժող. մեղեդիներ և պարային ռիթմեր: Դոնի Ռոստովի երաժշտական կոմեդիայի հայկ. թատրոնը 1924-ին Երևանում ներկայացրել է Լ-ի «Կենսուրախ այրին», 1926-ին Լենինականում՝ «Ֆրասկիտա» օպերետները:
