ՀՍՀ/ԼԵՄԵՇԵՎ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԵՄԵՇԵՎ Սերգեյ Յակովլևիչ 27.6(10.7). 1902, գ. Ատարոյե Կնյազևո, այժմ՝ Կալինինի մարզում—26.6.1977, Մոսկվա, ռուս սովետական երգիչ (քնարական տենոր): ՍՍՀՄ ժող. արտիստ (1950): ՍՄԿԿ անդամ 1948-ից: 1925-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան: 1931-1965-ին եղել է ՍՍՀՄ Մեծ թատրոնի մեներգիչ, 1959—61-ին՝ Մոսկվայի կոնսերվատորիային կից օպերային ստուդիայի ղեկավար: Լավագույն դերերգերից են՝ Լենսկի (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Ռոմեո, Ֆաուստ (Գունոյի «Ռոմեո և Ջուլիետ», «Ֆաուստ»), Հերցոգ (Վերդիի «Ռիգոլետտո»): Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1941):
