ՀՍՀ/ԼԵՄՈՆԻԵ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԵՄՈՆԻԵ (Lemonnier) Քամիլ (1844—1913), բելգիացի գրող և քննադատ: Գրել է ֆրանս.: «Ֆլամանդական և վալոնյան պատմվածքներ»ը (1873) նվիրված են գյուղին: «Արուն» (1881) վեպում փառաբանել է «բնության հարստությունն ու բնազդների ազատությունը»: 80—90-ական թթ. հանգել է դարաշրջանի հիմնական թեմային՝ աշխատանքի և կապիտալի հակասություններին («Արյունախումը», 1886 են): Վերջին վեպերը («Ադամն ու Եվան», 1899, «Անտառի զով թավուտում», 1900) պատկերում են հնադարյան համայնքի իդիլիան:
