Jump to content

ՀՍՀ/ԼԵՅԴԵՆՅԱՆ ՇԻՇ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԵՅԴԵՆՅԱՆ ՇԻՇ, էլեկտրական կոնդենսատորի տեսակ, գլանաձև ապակե անոթ է, որը դրսից և ներսից մինչև բարձրության երկու երրորդը պատված է մետաղաթերթով: Ներքին շրջադիրը (մետաղաթերթը) միացված է գլանի առանցքով անցնող մետաղե գնդիկավոր ձողին: Լ. շ-ի շրջադիրների միջև պոտենցիալների տարբերությունը հասնում է 100 000 վ, իսկ ունակությունը՝ 0,001 մկֆ: Կոչվում է Նիդերլանդների Լեյդեն քաղաքի անունով, ուր 1745-ին այն առաջին անգամ գործածության մեջ է մտել: Լ. շ. դպրոցական սարքերից է: