Jump to content

ՀՍՀ/ԼԵՅՆՈ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԵՅՆՈ (Leino) եղբայրներ (իսկական ազգանունը՝ Լյոնբում) (Lonnbohm), ֆինն գրողներ: Լեյնո Կասիմիր Ագատոն (1866-1919), 1898-ին եղբոր՝ է. Լեյնոյի հետ հիմնադրել է «Նյուկյուայկա» («Ny-kyaika») գրական հանդեսը: «Բանաստեղծական փորձեր» (1888) ժողովածուում և «Էմալցի էլլին (1886), «կյանքից» (1889) նովելների ժողովածուներում Լ. ռեալիստորեն նկարագրել է ֆինն, գյուղացիների կյանքը: «Խաչաձև ալիքների մեջ» (1890) և «Ջրային տարածություններում» (1893) բանաստեղծական ժողովածուներում հանդես է եկել պետ. կառավարման պահպանողական ձևերի ու բուրժ. գաղափարախոսության դեմ: Գրել է «Յակո իլկա և Կլաուս Ֆլեմինգ» (1901) պատմական չափածո դրաման: Լեյնո էյնո (1878—1926), ֆինն գրող: Լ-ի առաջին ժողովածուները քնարական բանաստեղծություններ են («Բալլադ մեծ կաղնու մասին», 1896, «101 երգ», 1898 ևն): «Յանա Ռենտյու» (1907) վեպը նվիրված է Ռուսաստանի 1905-ի հեղափոխական իրադարձություններին: «Հողի աղը» (1911) պիեսում Լ. քննադատորեն ներկայացրել է բուրժ. մտավորականությանը: Գրել է «Դիմակներ» (6 սերիա, 1905—11) պիեսը և «Կալևալան բեմում» (1911) շարքը: 1911-13-ին հրատարակել է «Ստրուկ» հակաբուրժուական քառերգությունը: