Jump to content

ՀՍՀ/ԼԵՅՏՄՈՏԻՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԵՅՏՄՈՏԻՎ, լայտմոտիվ (գերմ. Leitmotiv, բառացի՝ առաջատար մոտիվ), որոշակի և ցայտուն երաժշտական դարձվածք (երբեմն՝ ամբողջական թեմա), որ XIX դ. սկսած լայնորեն կիրառվում է օպերայում, բալետում կամ ծրագրային երկերում, բնութագրում որևէ կերպար, գաղափար կամ երևույթ և երաժշտական մտքի զարգացմանը զուգընթաց կրկնվում է: Լ. անփոփոխ կամ փոփոխված ուղեկցում է երկի գլխավոր կերպարին կամ նրա մասին հիշողությանը (Ալմաստի Լ-ները՝ Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայում), հաստատում հիմնական գաղափարը (գլադիատորների ապստամբության Լ.՝ Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետում), օգտագործվում նաև բնության որևէ երևույթ (ծովը Ռիմսկի-Կորսակովի «Հեքիաթ Սալթան թագավորի մասին» օպերայում), նույնիսկ առանձին առարկաներ (սուրը, նիզակը ՎագնԵրի «Նիբելունգի մատանին» օպերայում) պատկերելու համար: «Լ.» տերմինը կիրառվում է նաև գրական երկերը վերլուծելիս: