ՀՍՀ/ԼԵՆԱՐՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԵՆԱՐՏ (Lenart) Յոզեֆ (ծն. 3.4.1923), ՉՍՍՀ պետական և քաղաքական գործիչ: ՉԿԿ անդամ 1943-ից: Մասնակցել է 1944-ի Սլովակյան ազգային ապստամբությանը: 1963—68-ին եղել է ՉՍՍՀ կառավարության նախագահ, 1968-ի ապրիլից՝ ՉԿԿ ԿԿ-ի քարտուղար, 1970-ի փետրվարից՝ ՍԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղար և նախագահության անդամ, միաժամանակ 1971-ի մարտից՝ Սլովակյան Սոցիալիստական Հանրապետության Ազգային ճակատի նախագահ:
