ՀՍՀ/ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ
ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ, Ա. Մռավյանի անվան, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր պետական թատրոն (մինչև 1938-ը կոչվել է նաև Երկրորդ պետթատրոն), հիմնադրվել է 1928-ին, բացվել նոյեմբերի 1-ին «հովություն» ներկայացումով (ըստ Ֆուրմանովի, ռեժիսոր՝ Ա. Գուլակյան, նկարիչներ՝ Մ. Արուտչյան և Վ. Շերիշև): Նախապես ստեղծագործական խմբի կազմը հիմնականում բաղկացած էր տեղի Քաղլուսվարի թատրոնի և Մոսկվայի հայկ. դրամատիկական ստուդիայի նորավարտ սաներից՝ Ա. Արաքսյան, Բ. Գաբրիելյան, Ա. Ռշտունի, Ա. Մկրտումյան, Ս. Սուրենյան, Արծ. Հարությունյան, Ա. Երամյան և ուրիշներ: Ռեժիսորներ՝ Թ. Սարյան, Վ. Աճեմյան, նկարիչ՝ Վ. Շերիշև: Շուտով այն համալրվեց նոր ուժերով՝ Ա. Արմենյան, Լ. Զոհրաբյան, Ց. Ամերիկյան, Ե. Դուրյան-Արմենյան, Ա. Ասրյան, Մ. Գավռոշ, Մ. Հայկասար, Գ. Հարությունյան, Հ. Բադալյան, Ա. Մանամյան, Կ. Արծրունյան, Ա. Փաշայան, Ժ. Էլոյան, Ա. Բերոյան: Այստեղ աշխատել են նաս Լ. Երամյանը, Մ. Ջանանը, Սուրեն Քոչարյանը, Դ. Մալյանը, Մ. Կոստանյանը: Բեմադրություններ են ունեցել Ռ. Սիմոնովը, Ս. Խաչատրյանը, Լ. Քալանթարը, Ա. Գուլակյանը, Դ. Անտաձեն, Վ. Վաղարշյանը, Վ. Փափազյանը, Ա. Արմենյանը, Տ. Շամիրխանյանը: Թատրոնի ստեղծագործական կյանքում մեծ է հատկապես Վ. Աճեմյանի վաստակը: Բ. Լավրենյովի «Բեկում», Ս. Բաղդասարյանի «Մարոկկո» (1929), Վ. Կիրշոնի «Հաց» (1931), Ն. Պոգոդինի «Իմ բարեկամ» (1938), Զ. Զաբարլիի «1905 թվին» (1937), Ա. Կապլերի և Տ. Ջլատոգորովայի «Լենին» (1940) ներկայացումները ժամանակակից ռուս, հեղափոխական թատրոնի, մասնավորապես Ե. Վախթանգովի և Վ. Մեյերխոլդի ոճով էին բեմադրված, իսկ դասական դրամատուրգիան (Մ. Գորկու «Հատակում», 1932, Շիլլերի «Սեր և խարդավանք», Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», 1934, Կ. Գոլդոեիի «Հյուրանոցի տիրուհին», 1936) գտավ արդիական սուր մեկնաբանություն: Ժամանակակից կյանքը պատկերող ներկայացումների կողքին հրեան եկան պատմա-հայրենասհրական և պատմա-հեղափոխական ինքնուրույն պիեսների բեմադրություններ (Լ. Միքայելյանի «Գոշ», 1936, Ա. Արաքսմանյանի «Էմանուել», 1938, Դ. Դեմիրճյանի «Երկիր հայրենի», 1943, 1956, Մուրացանի «Գևորգ Մարզպետունի», 1942): Վ. Աճեմյանի նոր բեմադրությունները և (Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր», 1944, Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը», Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ», 1946) հաստատուն տեղ գրավեցին հայ սովետական թատրոնի պատմության մեջ: Այդ բեմադրություններում լիովին բացահայտվեցին Բ. Գաբրիելյանի, 6. Ամերիկյանի, Լ. Զոհրաբյանի, Ս. Սուրենյանի, Ա. Ասրյանի, Գ. Հարությունյանի, Ա. Փաշայանի, նկարիչներ Վ. Շերիշեի, Մ. Սվախչյանի գեղարվեստական մեծ կարողությունները: Լ. դ. թ-ում Ա. Բուրշալյանը բեմադրել է Գոգոլի «Ռևիգոր» (1931), Մոլիերի «Երևակայական հիվանդը» (1942), Կ. Սիմոնովի «Սպասիր ինձ» (1943), Արաքսմանյանի «Հրաբխի վրա» (1942), Ա. Աբարյանը՝ Սունդուկյանի «Քանդած օջախ» (1947), Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (1948), Գորկու «Թշնամիներ» (1950) ևն, Ա. Հովսեփյանը՝ Ն. Զարյանի «Փորձադաշտ» (1953), Գ. Տեր-Գրիգորյանի «Վերջին մեխակներ» (1957), Լոպե դե Վեգայի «Սևիլիայի աստղը» (1956): վերջին շրջանի ուշագրավ բեմադրություններից են՝ Է. Ֆաբրիի «Քեռի Ռուժեի ժառանգությունը» (ըստ Բալզակի, 1955), Ա. Օստրովսկու «Անօժիտ»ը (1956), Վ. Հյուգոյի «Մարի Թյուդոր»ը (1962, բոլորի ռեժ. Գ. Մկրտչյան), Մարտրի «Անթաղ մեռելներ»ը (1971), Ֆ. Դոստոևսկու «Ոճիր և պատիժ»ը (1973), Ժ. Հարությունյանի «Հարսանիք—1973»ը (1973), Ա. Գելմանի «Կուսկոմիտեի նիստը» (1975, բոլորի ռեժ. Ե. Ղազանչյան), Բ. Բրեխտի «Կուրաժ մայրիկը և նրա զավակները» (1973, ռեժ. Ե. Ղազանչյան, Վ. Քոչարյան): Խմբի կազմի մեջ են (1977)՝ ՀՍՍՀ Ժող. արտիստներ Ա. Արզումանյանը, Ժ. Թովմասյանը, Ա. Ազնաուրյանը, Ն. Բոխյանը, վաստ. արտիստներ՝ Հ. Ղազազյանը, Ռ. Օդաբաշյանը, Ա. Քոչարյանը, Լ. Աբրահամյանը, Ս. Չոլախյանը, Կ. Սարգսյանը, Վ. Թամրազյանը, Լ. Ալիխանյանը, Վ. Հակոբյանը: Գլխավոր ռեժիսոր՝ Գ. Մկրտչյան, նկարիչ՝ Է. Եդիգարյան: Լ. ղ. թ-ում են աճել ՀՍՍՀ ժող. արտիստներ Վ. Վարդերեսյանը, Մ. Մկրտչյանը: Լ. դ. թ. հյուրախաղերով հանդես է եկել Երևանում, Թբիլիսիում, Տարտուում, իսկ 1956-ին «Օղակում», «Փորձադաշտ» ներկայացումներով՝ մասնակցել Մոսկվայում հայկ. արվեստի ու գրականության տասնօրյակին: 1965-ին թատրոնը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
Գրկ. Մադոյան Ռ. Մ., Թատրոնի ուղին, Ե., 1967: Հայ սովետական թատրոնի պատմություն, Ե., 1967: Հարությունյան Ս., Սովետահայ թատրոն (1917—1932), Ե., 1968: Խալաթյան Լ., Սեր և խանդավառություն, «ՍԱ», 1965: Նույնի, Թատրոն-համալսարան, «Գարուն», 1971, 1: Олидор О. В., Борьба за сценический реализм, М., 1957 Ризаев С, Мадоян Р., Ленинаканский драматический театр им. А. Мравяна, Е., 1956.
Լ. Խալաթյան
