ՀՍՀ/ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ՆԿԱՐՉԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ՆԿԱՐՉԱԿԱՆ ԴՊՐՈՑ Ս. Դ. Մերկուրովի անվան, հիմնադրվել է 1921-ին, որպես ստուդիա: 1936-ին դարձել է քառամյա նկարչական դպրոց, 1947-ին կոչվել է քանդակագործ Ս. Դ. Մերկուրովի անունով: Առաջին ուսուցիչները եղել են Գ. Բրուտյանը, Ս. Ալթունյանը, Հ. Ավետիսյանը և ուրիշներ: Դպրոցն ունի (1977) գեղանկարչական, ձևավորման և դեկորատիվ-կիրառական արվեստի բաժիններ: Սաների աշխատանքները ցուցադրվել են հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսներում: Շրջանավարտներից են՝ Խ. Եսայանը, Մ. և Ե. Ասլամազյանները, Կ. Տիրատուրյանը, Հ. Մինասյանը, Ա. Հունանյանը և ուրիշներ:
