Jump to content

ՀՍՀ/ԼԵՆԻՆԱՎԱՆ ԱՎԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԵՆԻՆԱՎԱՆ (մինչև 1954-ը՝ Մարգուշեվան), քաղաքատիպ ավան Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրշանում, շրջկենտրոնից 17 կմ հյուսիս-արևելք: Խաղողագործական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև բանջարաբուծությամբ և հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ: Լ-ում գործում է խաղողի նախնական վերամշակման գործարան, կենցաղսպասարկման կոմբինատ, Ղարաբաղի (գյուղատնտեսական թեքումով) զոնալ փորձակայանի մասնաճյուղը: Ունի 2 միջնակարգ դպրոց, 3 գրադարան, կուլտուրայի պալատ, կապի բաժանմունք, հիվանդանոց, մսուր-մանկապարտեգ: