Jump to content

ՀՍՀ/ԼԵՆՈՒՂԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԵՆՈՒՂԻ (մինչև 1946-ը՝ Ներքին Այլանլու), գյուղ Հայկական ՍՍՀ Էջմիածնի շրջանում, Քասաղ գետի ձախ ափին, շրջկենտրոնից 6 կմ հարավ-արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ, խորդենու մշակությամբ և անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, մանկապարտեզ, բուժկայան: