Jump to content

ՀՍՀ/ԼԵՆՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԵՆՑ Էմիլի Խրիստիանովիչ 12(24).2. 1804, Տարտու—29.1(10.2).1865, Հռոմ, ռուս ֆիզիկոս և էլեկտրատեխնիկ: Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1830): Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր (1836-ից) և ռեկտոր (1863-ից): 1833-ին սահմանել է մակածված հոսանքների ուղղության որոշման կանոնը (տես Լենցի կանոն): Մշակել է էլեկտրամագնիսների հաշվարկման մեթոդները: 1842-ին ճշգրիտ փորձերով հիմնավորել է էլեկտրական հոսանքի ջերմային ազդեցության օրենքը (տես Ջոով-Լենցի օրենք): Աշխատանքներ ունի մետաղների դիմադրության ջերմաստիճանային կախումը սահմանելու, մագնիսական հոսքի չափման բալիստիկ մեթոդ ստեղծելու (Բ. Ա. Յակոբիի հետ) վերաբերյալ: Զբաղվել է նաև երկրաֆիզիկայի հարցերի հետազոտությամբ: