ՀՍՀ/ԼԵՈՆԻԴՈՎ
ԼԵՈՆԻԴՈՎ (իսկական ազգանունը՝ Վոլֆենզոն) Լեոնիդ Միրոնովիչ 22. 5(3.6). 1873, Օդեսա —6.8.1941, Մոսկվա, ռուս սովետական դերասան, ռեժիսոր և մանկավարժ: ՍՍՀՄ ժող. արտիստ (1936), արվեստագիտության դ-ր (1939): 1891 1901-ին աշխատել է Սոլովցևի (Կին, Օդեսա), 1901-O₃-ին՝ Կորշի (Մոսկվա) թատրոններում, 1903-ից՝ ՄԳԹ-ում: Լ-ի ստեղծած կերպարները ռուս, դերասանական դպրոցի խոշոր նվաճումներից և Ստանիսլավսկու սիստեմը ստեղծագործաբար կենսագործելու վառ օրինակներից են: Նրա խաղացած կատակերգական դերերում ծիծաղելին հաճախ դարձել է տգեղ ու ահազդու (Պլյուշկին, Գոգպի «Մեռած հոգիներ»), դրամատիկական կերպարները օժտվել են փիլ. խորությամբ, հասել ողբերգականի բարձրակետին՝ Պեր Գյունտ (Իբսենի «Պեր Գյունտ»), Եգոր Բուլըչով (Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները»): Լ-ի ստեղծագործության գլուխգործոցը Դմիտրի Կարամազովն էր («Կարամագով եղբայրներ», ըստ Դոստոևսկու, 1910): Բեմադրել է Վիրտայի «Հող» (1937), Գորկու «Դոստիգաևը և ուրիշները» (1938) պիեսները: Նկարահանվել է կինոյում: 1935-ից դասավանդել է Մոսկվայի թատերական ինստ-ում:
