ՀՍՀ/ԼԵՈՆԿԱՎԱԼԼՈ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԵՈՆԿԱՎԱԼԼՈ (Leoncavallo) Ռաջերո (25.4.1857, Նեապոլ—9.8.1919, Մոնտե-կատինի), իտալացի կոմպոզիտոր, օպերային վեքիզևի հիմնադիրներից: Սովորել է Նեապոլի կոնսերվատորիայում, աշակերտել Լ. Ռոսսիին (կոմպոզիցիա), Բ. Չեզիին (դաշնամուր), 1878-ին ավարտել Բոլոնիայի համալսարանը (գրականության բաժին): Լ-ի բազմաթիվ երկերից (մոտ 20 օպերա, օպերետներ, բալետ, ռոմանսներ, դաշնամուրային պիեսներ ևն) նշանավոր «Պայացներ» օպերան (լիբրետոն Լ-ի, 1892, Միլանի «Դալ Վերմե» թատրոն) Պ. Մասկանյիի «Գեղջկական պատիվ» օպերայի հետ վերիզմի դասական նմուշներից է: Հաջողությամբ են ընդունվել նաև «Բոհեմա» (1897), «Զազա» (1900) օպերաները, «Վարդերի թագուհին» (1912) օպերետը: «Պայացներ»ը Երևանում առաջին անգամ բեմադրվել է 1934-ին:
Գրկ. Торадзе Г. Р., Леонкавалло и его опера «Паяцы», М., 1960.
