Jump to content

ՀՍՀ/ԼԵՈՆՈՎ ԱԼԵՔՍԵՅ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԵՈՆՈՎ Ալեքսեյ Արխիպովիչ (ծն. 30.5. 1934, գ. Լիստվյանկա, Կեմերովոյի մարզի Տիսուլի շրջանում), ՍՍՀՄ տիեգերագնաց-օդաչու, ավիացիայի գեներալ-մայոր (1975), Սովետական Միության հերոս (23.3.1965): ՍՄԿԿ անդամ 1957-ից: 1957-ին ավարտել է Չուգուևի անվ. ռազմ, ավիացիոն ուսումնարանը: ՍՍՀՄ տիեզերագնացների ջոկատում է 1960-ից: 1968-ին ավարտել է Ն. Ե. Ժուկովսկու անվ. ռագմաօդային ինժեներական ակադեմիան: 1965-ի մարտի 18-ին, Պ. Ի. Բելյանի հետ, որպես երկրորդ օդաչու, թռիչք է կատարել «Վոսխոդ-2» տիեզերանավով: Աշխարհում առաջինն է դուրս եկել տիեզերական տարածություն, տիեզերանավից հեռացել է 5 մ, բաց տիեզերքում մնացել 12 ր: 1975-ի հուլիսի 15—21-ը, որպես տիեզերանավի հրամանատար, թռիչք է կատարել «Սոյուզ»—«Ապոլլոն» սովետա-ամերիկյան համատեղ ծրագրի «Սոյուգ-19» տիեզերանավով: Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով: