ՀՍՀ/ԼԵՈՆՈՎ ԼԵՈՆԻԴ
ԼԵՈՆՈՎ Լեոնիդ Մաքսիմովիչ, ծն. 19(31).5.1899, Մոսկվա, ռուս սովետական գրող: ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1972), ՌՍՖՍՀ արվեստի վաստ. գործիչ (1949), սոցիալիստական աշխատանքի հերոս (1967): 1924-ին լույս է տեսել Լ-ի «Փորսուղներ» առաջին վեպը, որը Էպիկական խոշոր կտավ է: «Գողը» (1927) փիլ. վեպում, «Գավառական պատմություն» (1928) և «Սպիտակ գիշեր» (1928) վիպակներում, «Ունտիլովսկ» (1928) և «Պադադոշկինի հնազանդեցումը» (1929) պիեսներում շարունակել ու զարգացրել է «Փորսուղներ»ի հակաքաղքենիական մոտիվները: Սոցիալիզմ կառուցող ժոդովրդի հերոսության մասին է «Սոտ» (1930, հայերեն հրտ. 1935) վեպը: «Սկուտարևսկի» (1932) և «Ճանապարհ դեպի օվկիանոս» (1935) վեպերում արտացոլված է հին մտավորականության գաղափարական ու հոգեբանական վերակառուցումը: 30-ական թթ. վերջին 40-ական թթ. սկզբին Լ. հիմնականում հանդես է եկել որպես դրամատուրգ («Պոլովչանյան այգիներ», 1938, «Գայլը». 1938, «Բուք», 1939, «Սովորական մարդ», 1941): Հայրենական մեծ պատերազմի տարիներին Լ. գրել է «Ասպատակություն» (1942, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1943), «Լյոնուշկա» (1943) պիեսները և «Վելիկոշումսկի գրավումը» (1944) վիպակը: 1953-ին հրատարակել է «Ռուսական անտառը» (լենինյան մրցանակ, 1957) վեպը, որը նվիրված է ֆաշիզմի դեմ սովետական մարդկանց մղած պայքարին և արդիականության բարոյական խնդիրներին: Պարգևատրվել է Լենինի 4 շքանշանով
Երկ. Собр. соч., т. 1-10, М., 1969-72 Ռուսական անտառը, Ե., 1958:
