ՀՍՀ/ԼԵՊԵՇԻՆՍԿԱՅԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԵՊԵՇԻՆՍԿԱՅԱ Օլգա Վասիլևնա, ծն. 15(28).9.1916, Կիև, բալետի սովետական արտիստուհի, մանկավարժ: ՍՍՀՄ ժող. արտիստուհի (1951): ՍՄԿԿ անդամ՝ 1943-ից: Ավարտել է Մոսկվայի պարարվեստի ուսումնարանը: 1933—63-ին՝ Մեծ թատրոնի բալետային խմբի արտիստուհի: Հանդես է եկել և կատակերգական, և դրամատիկական դերապարերով: Լավագույններից են Ավրորա, Մաշա (Չայկովսկու «Քնած գեղեցկուհին», «Շչելկունչիկ»), Կիտրի (Մինկուսի «Դոն Կիխոտ»), Մոխրոտ (Պրոկոֆևի «Մոխրոտ»), Տառ Խոա (Գլիերի «Կարմիր կակաչ»), Սվանիլդա (Դելիբի «Կոպելիա»): 1959-ին Երեվանում հանդես է եկել Կիտրիի դերապարով: 1963-ից դասավանդում է: Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակների (1941, 1946, 1947, 1950):
