Jump to content

ՀՍՀ/ԼԵՊԵՇԻՆՍԿԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԵՊԵՇԻՆՍԿԻ Պանտելեյմոն Նիկոլաևիչ (1868—1944), ռուսական հեղափոխական շարժման գործիչ, պատմական գիտությունների դ-ր, գրականագետ-հրապարակախոս: ՍՄԿԿ անդամ 1898-ից: 1886-ին, լինելով Պետերբուրգի համալսարանի ուսանող, մտել է նարոդնիկական, 1894-ին՝ մարքսիստական խմբակի մեջ: 1895-ին ձերբակալվել, 1897-ին աքսորվել է Ենիսեյի նահանգ, ուր հանդիպել է Վ. Ի. Լենինին: 1899-ին 17 աքսորյալների հետ ստորագրել է «Էկոնոմիստների» դեմ «Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատների բողոքը»: Եղել է կուսակցության II համագումարի գումարման կազմկոմիտեի կազմում, շուտով ձերբակալվել և աքսորվել է Սիբիր: 1903-ին փախել է արտասահման: Լ. ՌԱԴԲԿ ԿԿ-ի արխիվի և գրադարանի ստեղծողներից է: Մասնակցել է ՌԱԴԲԿ III համագումարի (1905) նախապատրաստմանը: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո աշխատել է Լուսժողկոմատում, եղել է Հեղափոխության մարտիկների օգնության միջազգային կազմակերպության (ՄՕՊԸ) ԿԿ-ի նախագահ, Պատմական թանգարանի և Մոսկվայի հեղափոխության թանգարանի դիրեկտոր: Լ. ՍՄԿԿ պատմության, մանկավարժության, կոմունիստական դաստիարակության վերաբերյալ մի շարք աշխատությունների հեղինակ է: Կուսակցության XIV—XVII համագումարների պատգամավոր: