ՀՍՀ/ԼԵՊԻԴՈԴԵՆԴՐՈՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԵՊԻԴՈԴԵՆԴՐՈՆ (Lepidodendraceae) (հուն. թեփուկ և ծառ), թեփուկածառ, ծառակերպ զետնամամռանման բույսերի մահացած սեռ: Լ-ները գոյատևել են քարածխի ժամանակաշրջանում, արևադարձային գոտու սահմաններում: Ունեցել են ուղիղ, վերին մասում ճյուղավորված, մինչև 30-40 մ բարձրությամբ և 2 մ տրամագծով բուն: Վերջինս կազմված է եղել բնափայտից և թեփուկավոր բարձիկների պարուրաձև շարքերով ծածկված հզոր կեղևից: ՍՍՀՄ-ում Լ-ները բազմաթիվ և բազմազան են Դոնեցկի ավազանի նստվածքներում:
