Jump to content

ՀՍՀ/ԼԵՊԻԴՈԼԻԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԵՊԻԴՈԼԻԹ (հուն, թեփուկ և… լիթ), միներալ փայլարների խմբից: Սովորաբար պարունակում է K-ին տեղակալող Na, Rb, Cs խառնուրդներ: Կախված ստրուկտուրայից բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային կամ տրիկլինային է: Առաջացնում է թերթավոր, նուրբ թեփուկավոր ագրեգատներ: Գույնը՝ սպիտակ, վարդագույն, գունատ-մանուշակազույն: Կարծրությունը՝ 2,5—4, խտությունը՝ 2900 կգ/մ³: Հանդիպում է գրանիտներում, գրեյզեններում, պեգմատիտներում: Հումք է Li, Rb, Cs ստանալու համար: